Armenian Association of Ophthalmologists

31.03.2017թ.-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կայացավ 2012թ-ին հիմնադրված ՀՀ Ակնաբույժների ասոցացիայի նիստը /նախագահ՝ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ա.Ս.Մալայան/, որի ժամանակ քննարկվեցին միության արդիական թելադրանքներից բխող մասնագիտական հարցերը /զեկուցող՝ պրոֆեսոր Ա.Ս.Մալայան/ և ձևվորվեցին մասնագիտական ընկերությունների գործունեության հեռանկարները և նպատակները:

 

Այնուհետև զեկուցումներով ելույթ ունեցան պրոֆ. Ա.Ա. Շաքարյանը, ով պատմեց Մարի-Նուբար ակնաբուժական կլինիկայի ստեղծման պատմությունը՝ հիմնադրումից մինչ մեր օրեր, պրոֆ. Ա.Վարդանյանը՝ ժամանակակից ցանցաթաղանթի որոշ ախտահարումների վերաբերյալ, պրոֆ. Ա.Հովակիմյանը՝ կոպերի և լորձաթաղանթի նորագոյացությունների որոշ տարբերակների մասին, պրոֆ. Ա.Գաբրիելյանը՝ ժամանակակից բժիշկների որակավորման, բժիշկների լիցենզավորման նորագույն օրենսդրական դրույթների մասին և բ.գ.դ. Ա.Ա. Զիլֆյանը՝ ով խոսեց ներակնային ինֆեկցիաների մասին:

 

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ պրոֆ. Ա.Ս.Մալայանը:

Presidency

Alexander Sergey Malayan

բ.գ.դ., պրոֆ., 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ տնօրեն,
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ «Աչքի հիվանդությունների» ամբիոնի վարիչ

Armen Hrach Vardanyan

բ.գ.դ., պրոֆ., 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ 
«Վնասվածքաբանության» բաժանմունքի վարիչ

Anna Victor Hovakimyan

բ.գ.դ., դոցենտ, 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ 
«Աչքի բորբոքային հիվանդությունների» 
բաժանմունքի վարիչ

Ruzanna Gevorg Harutyunyan

բ.գ.թ., դոցենտ, 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ 
«Մանկական» բաժանմունքի վարիչ

Armen Abraham Shaqaryan

բ.գ.դ., պրոֆ., 
«Մանկական ակնաբուժության» ամբիոնի վարիչ, 
N1 համալսարանական ԱԿ տնօրեն

Aharon Robert Gabrielyan

բ.գ.դ.,
«Գապեքս» ԱԿ տնօրեն

Tigran Stepan Dovlatyan

բ.գ.թ.,
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԱ ԱԿ 
«Վնասվածքաբանության» բաժանմունքի վարիչ

Kristine Vardges Hovakimyan

«Հովակիմյաններ» ԱԿ տնօրեն

Artashes Arto Zilfyan

բ.գ.դ.,
Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ, 
Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն, Ակնաբուժական ծառայության ղեկավար՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, ԵՊԲՀ-ի Ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս
 

Yelena Aleksandr Malayan 

Lilit Albert Voskanyan

Georgi Lendrush Grigoryan