hy
hy

Կատարակտի վիրահատություն

Լիարժեք տեսողության առկայության համար անհրաժեշտ պայմաններից մեկը թափանցիկ ոսպնյակի առկայությունն է: Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է պղտորվել տարբեր պատճառներով՝ տարիք, աչքի խոռոչի բորբոքում, ճառագայթում, աչքի վնասվածք և այլն, որն էլ իրենից ներկայացնում է կատարակտ հիվանդությունը: Կատարակտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով (լինզաներով): Կան կատարակտի վիրահատման մի քանի եղանակներ, որոնցից նորագույնն է համարվում կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան: Ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնային վիրահատություն է՝ շատ փոքր կտրվածքով ոսպնյակի հեռացմամբ և ներակնային արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Հայաստանում առաջին անգամ կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ՀՀ ԱՆ Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, (այժմ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) 1986 թվականին:

Այժմ այն համարվում է ամենաանվտանգ, արագատև՝ 5-10ր, հետվիրահատական նվազագույն բարդություններով ուղեկցվող վիրահատություններից մեկը: Այս մեթոդի առավելությունը համեմատած հին՝ մեծ կտրվածքով կատարվող մեթոդի հետ, կայանում է նրանում, որ կար չի դրվում, ուստի կարային աստիգմատիզմ չի առաջանում և տեսողությունը լինում է լիարժեք հաջորդ օրվանից: Հետվիրահատական շրջանում հիվանդները սովորաբար կաթեցնում են 3-4 շաբաթ տևողությամբ կաթիլներ և վարում ակտիվ կենսակերպ առանց սահմանափակումների:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջին երեք տարվա ընթացքում ներդրվել է կատարակտի ֆակաէմուլսիֆիկացիան իրականացնող լավագույն տեխնիկական սարքավորումներ (Infiniti Alcon) և ներակնային ոսպնյակներ:

Վեբկայքը պատրաստելիս օգտագործվել է վեբկայքերի բիլդեռ Ucraft
Այսպիսի կայք եմ ուզում
Ucraft-ը վեբկայքերի բիլդեռ է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ստեղծել իր յուրօրինակ կայքը՝ առանց ծրագրավորման կամ դիզայներական հմտությունների։ Դեպի Ucraft