Ուրախ ենք տեղեկացնել, որ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կլինիկան համալրվել է գերմանական արտադրության գերժամանակակից A.R.C. LASER ֆիրմայի վերջին սերնդի Q-Switch Nd: YAG-Laser Q-LAS լազերով: YAG-Laser Q-LAS լազերի միջոցով հնարավոր է իրականացնել՝ բուժել երկրորդային կատարակտան (ոսպնյակի հետին կապսուլայի ֆիբրոզ), փակ և բացանկյուն գլաուկոման: Q-LAS- ը շատ էկոնոմիկ է, էրգոնոմիկ և երկարաժամկետ օգտագործման:
Առավելությունը կայանում է նրանում, որ՝
• Լազերային ճառագայթը կարող է լինել 1-3 բիմով
• Լազերը կարելի է իրականացնել նաև կոաքսիալ առանցքով
Տեխնիկական տվյալները:
• Ալիքի երկարությունը 1064 nm
• Իմպուլսի տևողությունը 4 – 10 ns
• Նպատակային ճառագայթ կարմիր Դիոդ 635 nm < 1 mW
• Արդյունք 0,3-10 mJ , հարթ հետք
• Չափման տրամագիծը 10 µm
• Կոնի անկյունը 16 °
• Պայթյունի ռեժիմ 1 - 2 - 3 իմպուլս
• Կրկնման հաճախականությունը, 2.5 - 5 իմպուլս վայրկյանում
• Սառեցնող օդը
• Էլեկտրական միացումը 100-240 V ,47-63 Hz
• Էլեկտրական ուժը 90VA /19 V, 90 W