• Գլխավոր
  • Մեր մասին
  • Բաժանմունքներ
    • Ախտորոշման և էքսիմեր-լազերային վիրաբուժության
    • Մանկական բաժանմունք
    • Անոթային պաթոլոգիայի բաժանմունք
    • Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք
    • Գլաուկոմայի բաժանմունք
    • Վնասված քաբանական բաժանմունք
    • Աչքի պլաստիկայի և նեյրո-օֆթալմոլոգիայի բաժանմունք
  • Մեդիա
  • Ծառայություններ
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
S. Malayan's Eye Center
hy
  • ru
  • en

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ համատեղ արդեն 10 տարուց ավել բարեգործական հիմունքներով հաջողությամբ իրականացվում են աչքի առաջային խցիկի շունտավորում՝ ամերիկյան ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված (FDA) «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտների միջոցով:

Ներկայումս այն համարվում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: Վերջինս թույլ է տալիս առանց կարերի, փոքր կտրվածքի միջոցով կատարել ստենտի իմպլանտացիա՝ կանխելով ներ և հետվիրահատական բարդությունները, որոնք բավականին հաճախ են հանդիպում ծավալուն վիրահատությունների դեպքում: «Այ-ստենտը» ամենափոքր սարքն է, որն երբևէ իմպլանտացվել է աչքի մեջ: Մեր կլինիկան համարվում է ամբողջ աշխարհում այս նորագույն մեթոդի իրականացման առաջատարը:

Օրինակի համար նշենք, որ Բրազիլիացի ակնաբույժները այս տարի առաջին անգամ են կատարել այն ինչ մեր կլինիկայում իրականացվել է մոտ 10 տարի առաջ:

Սույն տարվա հունիսին նախատեսվում է իրականացնել հերթական հիվանդների մի խմբի աչքի առաջային խցիկի անկյան շունտավորում՝ արտասահմանյան ամենահայտնի ակնաբույժների հետ համատեղ:

 

26.12.2018

Նորություններ

Տեղեկատու հեռախոս

+374 10 34 49 44

+374 10 34 35 10

Հերթապահ Բժիշկ

+374 10 35 44 11

վիրաբուժության բաժանմունք

+374 12 35 49 81

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն . © 2020․ Բոլոր իրավունքները պաշտպանված են․