
«Աչքի չորությունը» կամ «չոր աչք» համախտանիշը առաջացանում է կա՛մ ցածր արցունքարտադրություն, կա՛մ արցունքի բարձր գոլորշիացում:
Արցունքն անհրաժեշտ է աչքին առողջ մնալու և հստակ տեսողություն ապահովելու համար:
«Չոր աչքը» հանդիսանում է լայն տարածում ունեցող խնդիր հատկապես 40 տարեկանից բարձր մարդկանց, հատկապես գրասենյականին աշխատողների շրջանում:
Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, Օմեգա 3 ճարպային թթուների օգտագործումը 30 օրերի ընթացքում զգալիորեն թուլացնում է չոր աչքի սինդրոմը:
Թեհրանի բժշկական համալսարանի բժիշկ Հալեխ Կանգարինը հայտնաբերել է, որ Օմեգա 3 ճարպաթթուն թուլացնում է արցունքի գոլորշիացումը և նպաստում է արցունքարտադրությանը: Ինչպես նշել է հետազոտողը, չոր աչքի համախտանիշը բավական հաճախ է հանդիպում, ինչը նկատելի կերպով ազդում է կյանքի որակի վրա:
Այս սինդրոմի բուժման բոլոր ժամանակակից մեթոդները ունեն իրենց թերությունները՝ արհեստական արցունք կաթիլների օգնությամբ ստացված արդյունը՝ կարճաժամկետ է, իսկ աչքի թերապիան, որը տեղի է ունենում աչքի կաթիլներով իր սեփական շիճուկի վրա և լակրիմալ ջրանցքի օկլացման միջոցով, կարող են հանգեցնել բարդությունների: Այս պարագայում ճարպաթթուներով սննդակարգը հարստացնելը կարող է բարելավել չոր աչքի ախտանիշները: Դա միաժամանակ վերաբերում է ոչ միայն սննդամթերքին, այլ նաև հենց բուն Օմեգա 3 ճարպաթթվի օգտագործմանը հավելանյութերի միջոցով: