• Գլխավոր
  • Մեր մասին
  • Բաժանմունքներ
    • Ախտորոշման և էքսիմեր-լազերային վիրաբուժության
    • Մանկական բաժանմունք
    • Անոթային պաթոլոգիայի բաժանմունք
    • Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք
    • Գլաուկոմայի բաժանմունք
    • Վնասված քաբանական բաժանմունք
    • Աչքի պլաստիկայի և նեյրո-օֆթալմոլոգիայի բաժանմունք
  • Մեդիա
  • Ծառայություններ
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
S. Malayan's Eye Center
hy
  • ru
  • en

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ: Եթե Դուք հոգնել եք ակնոց կրելուց, վարում եք ակտիվ կյանք և զբաղվում եք սպորտով, ապա փափուկ կոնտակտային լինզան այն է, ինչը պետք է Ձեզ: Մեր բարձրակարգ մասնագետը կընտրի ամենից հարմար և որակյալ կոնտակտային լինզան հիվանդների համար, ովքեր ունեն կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ՝ նույնիսկ կեռատոկոնուսի լազերային կորեկցիայից հետո: Լինզայի ընտրությունը շատ պատասխանատու գործ է, և դա պետք է անի միայն հատուկ մասնագիտացված անձը: Լինզաների տարբեր տեսակները պահանջում են տարբեր խնամք: Բժիշկ-խորհրդատուն կառաջարկի և կներկայացնի լինզայի այն տեսակը, որը ամբողջովին կբավարարի Ձեր պահանջներին տեսողության կորրեկցիայի և կյանքի ձևի համար:

Երբ մասնագետն արդեն համոզված կլինի, որ ընտրել է այն լինզան, որը ապահովում է լավ տեսողություն, հարմարավետ է և ճիշտ է նստում աչքին, նա կսովորեցնի դրանց արագ և հարմար կիրառումը: Արագ հանել և հագնել լինզան շատ հեշտ է: Կաբինետի բժիշկները մանրամասն կբացատրեն, ինչպես ճիշտ հանել և հագնել լինզաները, ինչպես նաև գրավոր կերպով կներկայացնեն դրանց խնամքը:

 

Մեր հասցեն: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Ք. Երևան, Ֆուչիկի 30, հեռ. 010 344944, 010 343510

26.12.2018

Նորություններ

Տեղեկատու հեռախոս

+374 10 34 49 44

+374 10 34 35 10

Հերթապահ Բժիշկ

+374 10 35 44 11

վիրաբուժության բաժանմունք

+374 12 35 49 81

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն . © 2020․ Բոլոր իրավունքները պաշտպանված են․