• Գլխավոր
  • Մեր մասին
  • Բաժանմունքներ
    • Ախտորոշման և էքսիմեր-լազերային վիրաբուժության
    • Մանկական բաժանմունք
    • Անոթային պաթոլոգիայի բաժանմունք
    • Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք
    • Գլաուկոմայի բաժանմունք
    • Վնասված քաբանական բաժանմունք
    • Աչքի պլաստիկայի և նեյրո-օֆթալմոլոգիայի բաժանմունք
  • Մեդիա
  • Ծառայություններ
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
S. Malayan's Eye Center
hy
  • ru
  • en

Էթիկայի կոմիտե

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվող գիտահետազոտական

աշխատանքների, բժշկական գործընթացի, հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների կարգավորման

բարձր մակարդակը և նրանց համապատասխանությունը էթիկայի կանոններին ապահովելու

նպատակով ս/թ.-ի մարտից Կենտրոնի Խորհրդի նիստի որոշմամբ գործում է Ս.Վ. Մալայանի

անվան ակնաբուժական կենտրոնի Էթիկայի կոմիտե /ԷԿ/:

Նպատակը:

1. Կենտրոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների վերլուծություն:

2. Գիտական աշխատանքների կատարում:

3. Դրանց կատարման ընթացքի և բովանդակության վերահսկում:

4. Բուժ.սարքավորումների, դեղորայքների և բուժ. պարագաների ընտրության և

օգտագործման առաջնահերթության ուսումնասիրում և մարքեթինգ:

5. Կենտրոնում կատարվող բոլոր բուժական միջամտությունների՝ էթիկական նորմերին

համապատասխանեցում:

6. Բժիշկ- հիվանդ փոխհարաբերությունների էթիկական սկզբունքների մշակում և

կիրառում:

Կոմիտեի կազմը:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Էթիկայի Կոմիտեի կազմը ձևավորվում է

իրազեկ անձանց ընդգրկմամբ: Կազմում ընդգրկված են Կենտրոնի՝ տարբեր գործունեություն

ծավալող մասնագետներ:

Կոմիտեն կազմված է առնվազն 11 և առավելագույնը 17 անդամներից:

 

1. Նախագահ՝ ,,Աչքի հիվանդություններ,, ամբիոնի վարիչ, տնօրեն,

պրոֆեսոր Ա.Ս. Մալայան

2. Պրոֆեսոր՝ Ա.Հ. Վարդանյան

3. պրոֆեսոր՝ Ա.Վ. Հովակիմյան

4. փոխտնօրեն՝ Զ.Ա. Մալայան

5. փոխտնօրեն՝ Օհանյան Ս.Ա.

6. բ.գ.դ., փոխտնօրեն ՝ Հ.Միրոյան

7. դոցենտ, բ.գ.թ. Լ.Ա. Ոսկանյան

8. դոցենտ, բ.գ.թ. Ռ.Գ. Հարությունյան

9. դոցենտ բ.գ.թ. Գ.Լ. Գրիգորյան

10. դասախոս, բ.գ.թ. Ե.Ա. Մալայան

 

11. դասախոս, բ.գ.թ. Ա.Ֆ. Ղարաքեշիշյան

 

Որոշումների կայացումը:

Որոշումների կայացման կարգը սահմանվում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական

կենտրոնի Էթիկայի կոմիտեի կանոնակարգով: Քվեարկությանը մասնակցում են այն անդամները,

ովքեր մասնակցել են հայտի քննարկմանը: Որոշումը կայացվում է ըստ մեծամասնության քվեների:

 

Հայտի ներկայացման ընթացակարգը:

ԷԿ-ի քննարկմանը պահանջվող փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է հայերեն լեզվով:

Այնուհետև հայտը ընդունվում է օրակարգ: Իսկ պատասխանը տրվում է ըստ քվեների և

հաստատվում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ԷԿ-ի նիստից քաղվածքի տեսքով:

20.11.2019

Նորություններ

Տեղեկատու հեռախոս

+374 10 34 49 44

+374 10 34 35 10

Հերթապահ Բժիշկ

+374 10 35 44 11

վիրաբուժության բաժանմունք

+374 12 35 49 81

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն . © 2020․ Բոլոր իրավունքները պաշտպանված են․