Կայքի հարգելի այցելուներ, պատիվ ունեմ ներկայացնելու
Ձեզ Հայաստանի Հանրապետության հնագույն Ակնաբուժական բուժհաստատություններից մեկը`
“Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը"

Մեր կենտրոնի մասին
Երկու խոսք անցյալից. Մեր Կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:
Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:
Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում:
Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում:
Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության-դոկտոր, 7 գիտությունների թեկնածու:
Ցանկանում եմ Ձեզ առողջություն և բացարձակ տեսողություն:
Հարգանքներով՝ տնօրեն Ալեքսանդր Մալայան

Կենտրոնի պատմությունը
Կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը եւ ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա: Կենտրոնը կազմավորվել է 1978 թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Ալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թանգարանում մինչ օրս պահպանվում են այն մոդելները, որոնք պատրաստել է Սերգեյ Մալայանը Արտաշես Մալաևի նախագծերով, որոնք նույնիսկ մեր օրերում չեն կորցրել իրենց գիտական արժեքը: Համալսարանը ավարտելուց հետո նա իր առջև տեսնում էր մեկ ուղի՝ ակնաբուժությունը: Թբիլիսիում թողնելով մասնագիտական և նյութական մեծ ժառանգություն, որը ստացել էր Արտաշես Մալաևից, Սերգեյ Մալայանն ընտրեց ծանր, երկար, բայց իր ինքնուրույն ճանապարհը, և 1953թ-ին տեղափոխվեց Երևան ու ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատուրան: 1958թ-ին նա պաշտպանեց իր թեկնածուական դիսերտացիան:
Սերգեյ Վարդանի Մալայանը ծնվել է 1923թ. հունվարի 4-ին, Թբիլիսիում: 1953թ-ին տեղափոխվել է Երևան և այստեղ ապրել մինչև կյանքի վերջը: Ս. Վ. Մալայանը 14 տարեկան էր, երբ հոր մահից հետո ընտանիքի հոգսն ամբողջությամբ ընկնում է նրա ուսերին: Այդ պատճառով Սերգեյ Մալայանը 14 տարեկանից սկսում է աշխատել, որպեսզի պահի ընտանիքը:
Ս.Վ. Մալայանը ստեղծել է աչքի տեսողության չափման հայերեն լեզվով աղյուսակը: Աշխատելով Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Սերգեյ Մալայանը անցավ երկար ճանապարհ՝ ուսանողից մինչև աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ: Նա Ռուս-հայերեն-լատիներեն բառարանի հեղինակն է, որն առայժմ միակն է մեր օրերում: Ս.Վ.Մալայանը հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքների և «Աչքի անատոմիան և ֆիզիոլոգիական օպտիկան» դասագրքի:
Բարեբախտաբար, նրա հորեղբայրը՝ ճանաչված պրոֆեսոր Արտաշես Մալաևը, իր վրա վերցրեց ընտանիքի հոգսը: Դպրոցը ավարտելուց հետո Սերգեյ Մալայանը ուզում էր դառնալ ճարտարագետ-նախագծող: Նա սեր ուներ դեպի ճարտարագիտությունը: Նա իր ձեռքերով պատրաստում էր տարբեր սարքավորումներ և գործիքներ: Միևնույն ժամանակ, հարգելով Արտաշես Մալաևի հեղինակությունը և հաշվի առնելով նրա կարծիքը՝ Սերգեյ Մալայանը ընդունվում է Թբիլիսիի բժշկական համալսարան:
Նրա ակտիվ համագործակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ 1978թ-ին կառուցվեց Աչքի հանրապետական հիվանդանոցը, այն ժամանակ՝ Գլաուկոմատոզ դիսպանսերը, որը հետո զբաղեցրեց իր արժանի տեղը Հայաստանի առողջապահության համակարգում: Այդ բազայի հիման վրա գործում էր Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնը, որի ղեկավարն էր Սերգեյ Մալայանը: Ցավոք, նրա գիտական բեղմնավոր գործունեությունն ընդհատվեց ուժերի ծաղկման շրջանում: 1978թ. օգոստոս ամսին նա հեռացավ կյանքից:

Մեր բաժանմունքները
Ստորև կարող եք ծանոթանալ մեր բաժանմունքների հետ
Ալեքսանդր Սերգեյի Մալայան
Տնօրեն, ԵՊԲՀ-ի Մ.Հերացու անվան ակնբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

Մեր մրցանակները
Մեր ծառայությունները
Ստորև կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների ցանկի հետ

Anastasia
Alicia Choo
Jim Newton