Հայաստանի ակնաբուժական ասոցիացիա

31.03.2017թ.-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կայացավ 2012թ-ին հիմնադրված ՀՀ Ակնաբույժների ասոցացիայի նիստը /նախագահ՝ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ա.Ս.Մալայան/, որի ժամանակ քննարկվեցին միության արդիական թելադրանքներից բխող մասնագիտական հարցերը /զեկուցող՝ պրոֆեսոր Ա.Ս.Մալայան/ և ձևվորվեցին մասնագիտական ընկերությունների գործունեության հեռանկարները և նպատակները:

 

Այնուհետև զեկուցումներով ելույթ ունեցան պրոֆ. Ա.Ա. Շաքարյանը, ով պատմեց Մարի-Նուբար ակնաբուժական կլինիկայի ստեղծման պատմությունը՝ հիմնադրումից մինչ մեր օրեր, պրոֆ. Ա.Վարդանյանը՝ ժամանակակից ցանցաթաղանթի որոշ ախտահարումների վերաբերյալ, պրոֆ. Ա.Հովակիմյանը՝ կոպերի և լորձաթաղանթի նորագոյացությունների որոշ տարբերակների մասին, պրոֆ. Ա.Գաբրիելյանը՝ ժամանակակից բժիշկների որակավորման, բժիշկների լիցենզավորման նորագույն օրենսդրական դրույթների մասին և բ.գ.դ. Ա.Ա. Զիլֆյանը՝ ով խոսեց ներակնային ինֆեկցիաների մասին:

 

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ պրոֆ. Ա.Ս.Մալայանը:

նախագահությունը՝

Մալայան Ալեքսանդր Սերգեյի

բ.գ.դ., պրոֆ., 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ տնօրեն,
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ «Աչքի հիվանդությունների» ամբիոնի վարիչ

Վարդանյան Արմեն Հրաչի

բ.գ.դ., պրոֆ., 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ 
«Վնասվածքաբանության» բաժանմունքի վարիչ

Հովակիմյան Աննա Վիկտորի

բ.գ.դ., դոցենտ, 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ 
«Աչքի բորբոքային հիվանդությունների» 
բաժանմունքի վարիչ

Հարությունյան Ռուզաննա Գևորգի

բ.գ.թ., դոցենտ, 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ 
«Մանկական» բաժանմունքի վարիչ

Շաքարյան Արմեն Աբրահամի

բ.գ.դ., պրոֆ., 
«Մանկական ակնաբուժության» ամբիոնի վարիչ, 
N1 համալսարանական ԱԿ տնօրեն

Գաբրիելյան Ահարոն Ռոբերտի

բ.գ.դ.,
«Գապեքս» ԱԿ տնօրեն

Դովլաթյան Տիգրան Ստեփանի

բ.գ.թ.,
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԱ ԱԿ 
«Վնասվածքաբանության» բաժանմունքի վարիչ

Հովակիմյան Քրիստինե Վարդգեսի 

«Հովակիմյաններ» ԱԿ տնօրեն

Զիլֆյան Արտաշես Արտոյի

բ.գ.դ.,
Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ, 
Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն, Ակնաբուժական ծառայության ղեկավար՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, ԵՊԲՀ-ի Ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս
 

Մալայան

Ելենա Ալեքսանդրի 

Ոսկանյան Լիլիթ Ալբերտի

Գրիգորյան Գեորգի Լենդրուշի