Էքսիմեր-լազերային վիրահատություններ (PRK, LASIK, FemtoLASIK)

 

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK 

Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 13-ամյա փորձ: 2002 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 6000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով: Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակ է, որի առավելությունը բարձր արդյունավետությունն ու բարենպաստ հետվիրհատական շրջանն են: 2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ: Պահպանելով LASIK եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ: Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձևավորումը կատարվում է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական ներգործության: FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ: Ի տարբերություն մյուս մոդելների, այս լազերը հնարավորություն ունի մի քանի միկրոնի ճշտությամբ ֆոկուսավորել եղջրենին ցանկացած խորության վրա: Շուկայում ներկայացված բոլոր ֆեմտովայրկյանային լազերների համեմատ՝ այն պահանջում է լաթի ձևավորման ամենակարճ ժամանակահատվածը:  FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ:FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերի օգտագործման ժամանակ եղջրենու լաթի եզրերը ձևավորվում են սուր անկյան տակ, ինչը թույլ է տալիս ավելի կրճատել վերականգնման շրջանը և խուսափել բարդությունների առաջացումից: Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը: Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են. Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն: Ֆեմտո-LASIK լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը: Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում: Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածք չի արվում: Եղջրենու լաթը ձևավորվում է ընդամենը վայրկյանում: Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը: Կիրառման լայն շրջանակ: Թույլ է տալիս ապահովել լավ տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ, գիշեր, անձրև կամ մառախուղ/:
Եղջրենու լաթի անհատականացում: Կենտրոնի բժիշկերը հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին՝ պարբերաբար գործի դնելով նորանոր բուժման եղանակներ և օգնելով առավել մեծ խումբ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն: Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը կանգ չի առնում ձեռք բերածով, այլ քայլում է առաջ՝ անընդմեջ ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները: Ֆեմտո-LASIK եղանակը արագություն է,երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:  Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Լազերային շտկման նորագույն մեթոդի՝ Femto-LASIK-ի կիրառման շնորհիվ՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Ակնաբուժական կենտրոնում վերջերս ներդրված լազերային սարքի հնարավորությունների մասին զրուցեցինք ակնաբույժ, նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:

– Նորագույն լազերը հատկապես ինչո՞վ է առանձնանում:

– Առաջինն ու ամենակարևորն այն է, որ էքսիմեր-լազերային վիրահատությունները, որոնք մինչ այս նույնպես կատարվում էին, նոր սարքի շնորհիվ ավելի ապահով, ճշգրիտ և արագ են դարձել: Այս սարքը թույլ է տալիս միջամտություն կատարել վիրահատության համար անցանկալի համարվող աչքում: Մասնավորապես, խոսքը եղջերաթաղանթի անատոմիական կառուցվածքի և բարձր կարճատեսության մասին է: Այդ դեպքերում նախկինում ստիպված էինք մերժել պացիենտին: Օրինակ՝ բարակ եղջերաթաղանթի դեպքում բարձր կարճատեսությունը վիրահատելը դառնում էր ապագայի համար վտանգավոր: Այս սարքը չեզոքացնում է նման վտանգները:

– Ինչքա՞ն ժամանակ է, որ նման վիրահատություններ եք իրականացնում և ի՞նչ արձագանքներ ունեք:

– Մոտ երկու ամիս է, ինչ վիրահատում ենք այս սարքի օգնությամբ, իսկ առհասարակ լազերային վիրահատություններն իրականացնում ենք 2006 թվականից: Երկու տարբերակում էլ հետվիրահատական շրջանը նույն կերպ է ընթանում, նորը բացառիկ է բժշկական առումով, նաև՝ ապագայում ռիսկերի կանխարգելման:

– Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում սարքը:

– Լազերային շտկում կատարվում է կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի դեպքում: Առաջիկայում նոր սարքը մեզ թույլ կտա կատարել վիրահատություն նաև կեռատոկոնուսի դեպքում: Այն հին ազգերին բնորոշ հիվանդություն է և բավականին շատ տարածված խնդիր է Հայաստանում: Այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին արգելված էր կատարել լազերային վիրահատություն, նոր սարքի շնորհիվ՝ արդեն հնարավոր է:

– Լազերային վիրահատություններն ակնաբուժության մեջ գնահատվեցին որպես «նոր դարաշրջան»: Այս ոլորտում ի՞նչ դիրքերում է Հայաստանը:

– Ո'չ միայն լազերային վիրահատությունների, այլև առհասարակ ակնաբուժության ոլորտում Հայաստանը ոչնչով հետ չի մնում միջազգային զարգացումներից: Այսօր չկա ընդունված որևէ վիրահատություն, որը մեզ մոտ հնարավոր չլինի կատարել… Լազերային ճյուղը, ինչպես նկատեցիք, շատ մեծ տեմպերով է զարգանում: Այն շատ ճշգրիտ վիրահատություն է, երևի թե միակ վիրահատությունն է, որի դեպքում կարող ենք ստույգ ասել՝ հիվանդն ինչ տեսողություն կունենա վիրահատությունից հետո: Ավելացնեմ նաև,որ լազերային վիրահատության ընթացքում զրոյացված են բարդությունները: Մի շարք առավելությունների շնորհիվ այն մեծ արձագանք ունի ողջ աշխարհում: Վիրահատվողների թիվը Հայաստանում մեծանում է օրեցօր: Շատ-շատերն են ուզում ազատվել ակնոց կրելուց:

– Նոր սարքի շնորհիվ կենտրոնն ավելի գրավի՞չ է դարձել նաև արտասահմանցի պացիենտների համար:

– Արտասահմանից բավականին շատ պացիենտներ ունենք, ընդ որում, հիմնականում արտասահմանում բնակվող հայերն են: Արտերկրում նման վիրահատությունն անհամեմատ ավելի թանկ արժե:

– Մասնագետներն արդեն հասցրե՞լ են վերապատրաստվել. նոր սարքը հավանաբար կպահանջի համապատասխան գիտելիքներ:

– Այո, դա անպայման կազմակերպվում է: Անցյալ տարի վերապատրատում եմ անցել Մոսկվայի Էքզիմեր կլինիկայում և Գեմ Գոլցի անվան Ակնաբուժական կենտրոնում: Մեզ մոտ մասնագետները մշտապես վերապատրաստվում են, այլապես նոր տեխնիկան լիովին արդյունավետ լինել չի կարող:

– Ի՞նչ տենդենցներով է փոխվում աչքի հիվանդությունների վիճակագրությունը վերջին շրջանում:

– Հատկապես երիտասարդներն ավելի պահանջկոտ են դարձել սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ: Եթե նախկինում, ունենալով լավ տեսողություն, թեթև գանգատի համար եզակի դեպքերում էին դիմում ակնաբույժին, այսօր անհամեմատ շատ են: Բարձրացել է հասարակության առողջապահական գիտակցությունը, մեծացել է կարճատեսություն, հեռատեսություն ունեցող հիվանդների հոսքը, որովհետև կյանքն ավելի լարված է դարձել՝ պայմանավորված, օրինակ, համակարգչից օգտվողների, մեքենա վարողների քանակով:

– Աչքի խնդիրներից խուսափելու համար ինչպիսի՞ն է կանխարգելումը:

– Առաջին հերթին, իհարկե, ճիշտ կառուցել աշխատանքային օրը: Դա վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը գրում են, կարդում, համակարգչի առջև են: Անկախ նրանից՝ մարդն ունի որևէ խնդիր, թե ոչ, ցանկալի չէ ժամերով նստել համակարգչի առջև. պետք է հանգստանալու հնարավորություն տալ աչքերին: Հարկավոր է խուսափել կարդալ վատ լուսավորության պայմաններում: Խորհուրդ է տրվում նաև պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ:

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան

Կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում LASIK մեթոդով

Հիվանդների նախնական ամբողջական հետազոտությունները կատարվում են մեկ օրվա ընթացքում “ALCON” ֆիրմայի նորոգույն սարքավորումներով բարձրակարգ մասնագետների կողմից: Տվյալ սարքավորումը եզակի է հանրապետությունում և արտադրված է 2011թ.-ին: Տվյալ սարքավորումը եզակի է հանրապետությունում։ 2011 թ․ մեր կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի կողմից առաջին անգամ Հայաստանում կատարվեց LASIK մեթոդով տեսողության շտկումը։ Ներկա դրությամբ տվյալ սարքով վիրահատված են հարյուրավոր հիվանդներ և արդյունավետությունը հասնում է մինջև 100%-ի: LASIK-ը տեսողության շտկման կապակցությամբ առավել հաճախ արվող վիրահատությունն է:Ամենից հաճախ այս վիրահատությունն արվում է կարճատեսության դեպքում, սակայն առավել արդյունավետ է նաև աստիգմատիզմի և հեռատեսության ժամանակ: LASIK-ը լինելով տեսողության շտկման ամենաժամանակակից եղանակը, իրենից ներկայացնում է միկրովիրաբուժության և էքսիմեր լազերային տեխնոլոգիաների յուրահատուկ համակցություն: Այն “ԱՄԵՆԱԽՆԱՅՈՂ” և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ եղանակն է, որի դեպքում պահպանվում է եղջրենու շերտերի անատոմիան: LASIK-ը գործնականորեն չունի որևէ սահմանափակում՝ ցանկացած աստճանի ռեֆրակցիայի և աստիգմատիզմի շեղումների շտկման համար: Ինչու՞մ է LASIK-ի հանրահայտության պատճառը: Այն ունի որոշակի առավելություններ տեսողության լազերային մյուս վիրահատւթյունների եղանակների համեմատ.

1. կարելի է դուրս գալ աշխատանքի վիրահատության հաջորդ օրն իսկ և սկսել վարել սովորական կենսակերպ
2. կարճագույն վերականգնողական շրջան /շտկումից մի քանի ժամ անց վերականգնվում է լավ տեսողությունը/:
3. բուժման ընթացքում չեն վնասվում եղջրենու մակերեսային շերտերը
4. LASIK-ի ընթացքում կիրառվում է տեղային կաթիլային անզգայացում, որը հեշտ է տարվում հիվանդի կողմից
5. հետվիրահատական շրջանի անցավ լինելը
6. եղջրենու հետվիրահատական պղտորման բացակայություն
7. LASIK եղականի անվտանգության բարձր մակարդակը և վերջին սերնդի լազերային սարքավուրումներ արդեն մեր կենտրոնում

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն – տեսողության վերականգնում միայն նորագույն սարքավորումներով: