Բաժանմունքներ

Մանկական բաժանմունք

Մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978թ: Բաժանմունքի վարիչն է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Գևորգի Հարությունյանը: Բաժանմունքի վարիչ Ռ. Գ. Հարությունյանը 1999թ. վերապատրաստվել է Ֆրանսիայում, («Ընդհանուր մանկական ակնաբուժություն»): 2007թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Fellowship UCSF-ում «Մանկական ակնաբուժության և ստրաբոլոգիայի կապակցությամբ»: 2004թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Բնական և ձեռքբերովի գլաուկոմայի վիրահատական բուժումների համեմատական բնութագիրը» թեմայով: Բաժանմունքի վարիչ Ռ. Գ. Հարությունյանը նաև հանդիսանում է ԵՊԲՀ-ի Ակնաբուժության ամբիոնի ասիստենտ:

 

Բաժանմունքում բուժվում են հետևյալ հիվանդությունները'

1. Բնածին և ձեռքբերովի ներակնային բորբոքային հիվանդություներ

2. Ցանցաթաղանթի բնական և ձեռքբերովի ախտահարումների կոնսերվատիվ և վիրահատական բուժում 

3. Ռեֆրակցիոն ախտահարումների կոմպլեքս բուժում 

4. Անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերում և լազերային բուժում:

Կատարվում են հետևյալ վիրահատությունները'

1. Շլության վիրահատական ուղղում 

2. Բնածին և ձեռքբերովի կատարակտի վիրահատություն արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով 

3. Ցանկացած տրավմայի վիրաբուժական կամ կոնսերվատիվ բուժում 

4. Բնածին գլաուկոմայի վիրահատական բուժում 

5. Կոպի և արցունքատար խողովակի բնածին և ձեռքբերովի ախտահարումների վիրահատական բուժում:

Բաժանմունքում աշխատում են 9 բժիշկ, 4 բուժքույր, 5 սանիտար:

Այստեղ, միջին հաշվով, ամսական կատարվում է 35-50 վիրահատություն: Ներկայումս, բաժանմունքը զբաղվում է անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման ժամանակաից բուժման ծրագրով:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374) 10 35 49 92