«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՆԱԲՈՒԺՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
2012թ.
I. Ընդհանուր դրույթներ
1.1. «Հայաստանի ակնաբուժների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Ասոցիացիա) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության՝ հասարակական միավորման տեսակ է, որում իրենց մասնագիտական շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Ասոցիացիան գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:
1.2. Ասոցիացիան հիմնադրվել է ____________________ թ.՝ հիմնադիրների ժողովի կողմից:
1.3. Ասոցիացիայի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:
1.4. Ասոցիացիան չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
1.5. Ասոցիացիան գործում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.6. Ասոցիոցիան պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
1.7. Ասոցիացիան ինքնուրույն է որուշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակներն ու ձևերը:
1.8. Ասոցիացիան ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:
1.9. Ասոցիացիայի գտնվելու վայրն է՝ ՀՀ ք. Երևան, Ֆուչիկի 30:
1.10. Ասոցիացիայի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
1.11. Ասոցիացիայի անվանումն է՝ հայերեն լրիվ՝ «Հայաստանի ակնաբուժների ասոցիացիա» հասարակական կազ-մակերպություն (հայերեն կրճատ՝ ՀԱԱ ՀԿ), ռուսերեն լրիվ՝..............., անգլերեն լրիվ՝ "Association of Ophthalmologists of Armenia" public organization (անգլերեն կրճատ՝ AOA PO):
II. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Ասոցիացիայի նպատակներն են`
ա) աջակցել Հայաստանի Հանրապետությունում ակնաբուժության գործունեության զարգացմանը.
բ) աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը.
գ) նպաստել հասարակության առջև ակնաբուժի մասնագիտության ներկայացմանը, ինչպես նաև տվյալ ոլորտում հասարակության շահերի պաշտպանմանը,
դ) աջակցել ակնաբուժների մասնագիտական անկախության պահպանմանը.
ե) օժանդակել ակնաբուժական գործունեության միջազգային ստանդարտների հիման վրա մշակված ազգային ստանդարտների ընդունմանը և ներդրմանը.
զ) աջակցել Ասոցիացիայի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.
է) համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի ճանաչումը:
2.2. Ասոցիացիայի գործունեության առարկան է`
ա) ակնաբուժության բնագավառում իրավական ակտերի նախագծերի մշակումը.
բ) միջազգային ստանդարտներին համահունչ ակնաբուժական ծառայությունների մատուցմանը նպատակաուղղված ընթացակարգերի մշակումն ու օժանդակությունը.
գ) Ասոցիացիայի անդամներին մասնագիտական գրականությամբ ապահովումը,
դ) Ասոցիացիայի անդամների մասնագիտական վերապատրաստման և ուսուցման դասընթացների կազմակերպումը և անցկացումը.
ե) մասնագիտական թերթերի, ամսագրերի և գրքերի հրատարակումը.
զ) Ասոցիացիայի անդամների վարքագրքի և մասնագիտական վարքի կանոնների մշակումն ու կիրառումը.
է) ակնաբուժական գործունեության, ինչպես նաև դրանց հետ առնչվող բնագավառներում հետազոտական աշխատանքների իրականացումը.
ը) Ասոցիացիայի կանոնադրական գործունեության սահմաններում իր անդամներին իրավական, կազմակերպչական և այլ բնույթի խորհրդատվական ծառայությունների մատուցումը.
թ) ակնաբուժական կազմակերպությունների աշխատանքային փորձի համակարգումը, վերլուծումը, ընդհանրացումը և տարածումը.
ժ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ակնաբուժական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական շփումների նպատակով համագործակցությունը.
ժա) Առողջապահության և ակնաբուժության բնակագավառում օրենսդրության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
ժբ) քաղաքացիաներին բժշկական օգնության և ծառայությունների մատուցում.
ժգ) աչքի հիվանդությունների ախտորոշում, աչքի հիվանդություններով տառապող անձանց մասնագիտացված ամբուլատոր և ստացիանոր բժշկական օգնության կազմակերպում.
ժդ) աչքի հիվանդությունների ժամանակին հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և հետագա մասնագիտական բուժման կազմակերպման նպատակով բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնողներին կոնսուլտատիվմեթոդական օգնության ցուցաբերում.
ժե) աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոբների, նոր բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղամիջոցների ներդրում.
ժզ) ականաբուժական փորձաքննության կազմակերպում և իրականացում.
ժէ) աչքի հիվանդությունների ժամանակակից կանխարգելման, ախտորոշման, բուժման մեթոդների և կազմապերպչական նոր ձևերի հարցերին նվիրված գիտագործնական սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպում.
ժը) գիտական ու գիտաբժշկական հետազոտությունների իրականացում, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ առտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների հետ համաատեղ ծրագրերով.
ժթ) մասնակցություն Հայատսանի Հանրապետությունում իրականացվող հանրապետական նշանակության բժշկական ծրագրերի մշակամանն ու իրականացմանը.
ի) մասնակցություն առողջապահության կազմապերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մոդելների, մեխանիզմների ու նորմատիվների մշակմանն ու ներդրմանը.
իա) ըստ սահմանված կարգի մասնակցություն բշժկական մասնագետների դիպլամային և հետդիպլոմային կրթության իրականացմանը.
իբ) մասնակություն բշժական ստանդարտների մշակամնն ու ներդրմանը.
իգ) բնակչության բժշկահիգիենիկ կրթության և սահմանված կարգով հիվանդությունների կանխարգելմանն ուղված այլ միջոցառումների իրականացում.
իդ) արտասահմանյան երկրների առողջապահական և այլ հիմնակների, կազմակերպությունների, ընկերությունների հետ համագործակցություն.
իե) Ասոցիացիայի կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացումը:
2.3. Ասոցիացիան, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր կողմից սահմանված կարգին համապատասխան իրականացնում է մասնագիտական որակավորում:
2.4. Ասոցիացիան կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված, սակայն ՀՀ օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ գործունեություն:
3 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Ասոցիացիայի իրավունակությունը ծագում է նրա գրանցման և դադարում է լուծարման ավարտի պահից:
3.2. Ասոցիացիան ունի օրենքով և սույն կանոնադրությամբ նա խա տես ված գործունեության նպատակներին համապատասխան իրա վուն քներ և կրում է այդ գործունեության հետ կապված պար տա կանություններ:
3.3. Ասոցիացիան՝
3.3.1. որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պար տավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
3.3.2. կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ.
3.3.3. կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.
3.3.4. ունի ինքնուրույն հաշվեկշիռ.
3.3.5. ունի իր անվանման հայերեն, ռուսերեն, անգլերեն գրառումներով կլոր կնիք, դրոշմ, խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է ------------------------------------------------ինչպես նաև ունի հաշիվներ բանկերում` ՀՀ արժույթով և արտարժույթով:
3.4. Ասոցիացիան իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
3.4.1. ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները.
3.4.2. ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, ստանալ վարկեր.
3.4.3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ.
3.4.4. ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը.
3.4.5. ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը.
3.4.6. տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
3.4.7. հիմնադրել լրատվության միջոցներ.
3.4.8. օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
3.4.9. ստեղծել առևտրային կազմակերպություններ (տնտեսական ընկերություններ) կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին.
3.4.10. անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ կառա վարական ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր, համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.
3.4.11. սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ.
3.4.12. Ասոցիացիան կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:
3.5. Ասոցիացիայի իրավունքները կարող են սահմա նափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով<:br />
3.6. Ասոցիացիան իրավունքներ է ձեռք բերում և իրականացնում իր կամքով և ի շահ իրեն: Ասոցիացիան ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
3.7. Ասոցիացիան ունի օրենքով չարգելված բոլոր եղա նակ ներով իր իրավունքների պաշտպանության իրավունք:
3.8. Ասոցիացիայի գործունեությունից ստացված շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում:
4 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Ասոցիացիան պարտավոր է՝
4.1.1. ցանկացած ֆիզիկական անձի պահանջով ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Ասոցիացիայի կանոնադրությանը.
4.1.2. Օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4.1.3. վարել իր անդամների հաշվառումը.
4.1.4. երկու տարին մեկ անգամից ոչ պակաց հրավիրել հերթական ժողով.
4.1.5. երկու տարին մեկ անգամ պատրաստել իր գոր ծու նե ու թյան և գույքի օգտագործման հաշվետվությունները և ներկայացնել հերթական ժողովի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշ վետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը: Հաշվետվությունների կազմը, կառուցվածքը և բովանդակությունը հաստատվում է խորհրդի կողմից.
4.1.6. oրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4.1.7. առանց լիազորագրի Ասոցիացիան ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Ասոցիացիայի գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Ասոցիացիայի գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները: Ասոցիացիայի գտնվելու վայրի փոփոխությունը նույն բնակավայրի սահմաններում կանոնադրության փոփոխության չի հանգեցնում.
4.1.8. Հայաստանի Հանրապետության արդարադատության բնա գավառի պետական կառավարման լիազորված մար մ նի (այսուհետ` պետական լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրա մադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մար մինների որոշումների պատճենները, Ասոցիացիայի գոր ծունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու ժողովին.
4.1.9. առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո, մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
4.1.10. կրել օրենքով նախատեսված այլ պարտականու թյուններ:
4.2. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.2.1. Ասոցիացիան իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատ¬շաճ կատարման համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով:
4.2.2. Ասոցիացիան պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում Ասոցիացիայի պարտավորությունների համար:
4.2.3. Ասոցիացիան պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Ասոցիացիայի պարտավորությունների համար:
4.2.4. Եթե Ասոցիացիան իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով: Անօրինական գործունեություն ծավալելու համար Ասոցիացիան ու նրա պաշտոնական անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվությունը:
5 ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ
5.1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է Ասոցիացիայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
5.2. Պետությունը Ասոցիացիային օգնություն և աջակցություն է ցուցաբերում օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:
5.3. Ասոցիացիան իր կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձևերով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցալական, առողջապահական կրթական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերի, այլ միջոցառումների:
5.4. Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը Ասոցիացիայի գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1. Ասոցիացիայի անդամ դառնալը կատարվում է կամավորության սկզբունքով:
6.2. Ասոցիացիայի անդամ կարող են լինել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն բժշկական կրթություն և ակնաբույժի մասնագիտական որոկավորում և ընդունում են ասոցիացիայի կանոնադրությունը ու Ասոցիացիայի կողմից ընդունված “Ակնաբույժի վարքագծի կանոնները”:
6.3. Ասոցիացիայի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր.
- դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրանց դատվածությունը մարված կամ հանված չէ,
- նախկինում հեռացվել են Ասոցիացիայից “Ակնաբույժի վարքագծի կանոններ” ը խախտելու հիմքով:
6.4. Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ ժողովում ունի մեկ ձայնի իրավունք, ինչը որևէ կերպ չի կարող փոխանցվել այլ անդամի:
6.5. Ասոցիացիայի անդամի ընդունելությունը կատարվում է դիմողի գրավոր դիմումի համաձայն խորհրդի կողմից:
6.6. Ասոցիացիայի անդամներին տրվում է համապատասխան նշումով վկայական, որի ձևը հաստատվում է խորհրդի կողմից,
6.7. Ասոցիացիայի անդամը իրավունք ունեն անարգել դուրս գալ, համապատասխանաբար, Ասոցիացիայի անդամությունից՝ իրենց գրավոր դիմումի համաձայն: Դիմումը ներկայացնելու օրվանից Ասոցիացիայի անդամի անդամակցությունը Ասոցիացիային համարվում է դադարած:
7 ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԿԱՐԳԸ
7.1. Ասոցիացիայի անդամներն անդամագրվելիս մուծում են անդամավճար: Ասոցիացիայի անդամների անդամավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում է ժողովի կողմից:
7.2. Ասոցիացիայի գործունեության առաջին տարում անդամավճարի մուծում չի նախատեսվում:
7.3. Ասոցիացիայի յուրաքանչյուր տարվա տարեկան անդամավճարի գումարը անդամների կողմից պետք է վճարվի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31 ը:
7.4. Պատշաճ ձևով ծանուցումից (հիշեցումից) հետո երեսունօրյա ժամկետում անդամների կողմից տարեկան անդամավճարների գծով պարտքը ամբողջությամբ չմարելու դեպքում նրանց անդամությունը Ասոցիացիային համարվում է դադարած:
7.5. Ասոցիացիային նոր անդամագրված անդամների տարեկան անդամավճարի գումարը հաշվարկվում է խորհրդի կողմից անդամագրվելու վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելուն հաջորդող ամսվանից` մինչև տվյալ տարվա ավարտը ընկած ժամանակահատվածի համար` համապատասխան համամասնությամբ: Նոր անդամագրված անդամը տվյալ տարվա տարեկան անդամավճարի գումարը պետք է վճարի մինչև անդամակցության որոշումն ընդունելուն հաջորդող ամսվա վերջը:
7.6. Ասոցիացիային անդամությունը որևէ պատճառով դադարեցրած (հեռացված) անձանց անդամավճարները ետ չեն վերադարձվում:
8 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8.1. Ասոցիացիայի անդամն իրավունք ունի՝
8.1.1. ընտրել և ընտրվել Ասոցիացիայի ղեկավար մարմիններում:
8.1.2. ներկա գտնվել Ասոցիացիայի ժողովին, ծանոթանալ Ասոցիացիայի մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները, Ասոցիացիայի աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ և առաջարկություններ.
8.1.3. Ասոցիացիայի մարմինների որոշումները բողոքարկել Ասոցիացիայի վերադաս մարմիններ՝ 60 օրվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ իմացել են կամ պարտավոր էին իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Ասոցիացիայի անդամների կողմից բողոքները վերադասության կարգով ներկայացվում են գրավոր.
8.1.4. Ասոցիացիայի մարմինների (այդ թվում բարձրագույն մարմնի) որոշումները, որոնք ընդունվել են օրենքի, Ասոցիացիայի կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարել են Ասոցիացիայի կամ Ասոցիացիայի անդամների իրավունքներն ու օրինական շահերը, կարող են դատական կարգով անվավեր ճանաչվել Ասոցիացիայի անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ Ասոցիացիայի անդամը իմացել էին կամ պարտավոր էին իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
8.1.5. Ասո ցիա ցիա յից ստա նալ մաս նա գի տա կան օ ժան դա կու թյուն՝ ի րենց օ րի նա կան շա հե րի պաշտ պա նու թյան հա մար, ինչ պես նաև՝ այլ հա մա պա տաս խան օգ նու թյուն.
8.1.6. մասնակցել Ասոցիացիայի ժողովին և Ասոցիացիայի կողմից կազմակերպված ընդհանուր բնույթի այլ միջոցառումներին.
8.1.7. լինել այլ կազմակերպությունների անդամ.
8.1.8. օգտվել Ա սո ցիա ցիա յի խորհրդատ վա կան, տե ղե կատ վա կան և այլ ծառայություններից:
8.2. Ասոցիացիայի անդամները պարտավոր են՝
8.2.1. կատարել Ասոցիացիայի կանոնադրության պահանջները, ինչպես նաև ժողովի և խորհրդի որոշումները.
8.2.2. պահպանել “Ակնաբույժի վարքագծի կանոններ”-ը.
8.2.3. հոգ տանել Ասոցիացիայի հեղինակության բարձրացման համար.
8.2.4. սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով մուծել անդամավճար.
8.2.5. բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները.
8.2.6. պահպանել Ասոցիացիայի առևտրային և այլ գաղտնիքները:
8.2.7. իրենց գիտական հոդվածները, գրքերը հրապարակել Ասոցիացիայի կողմից տրված գրախոսականի և վերջինիս համաձայնությամբ:
8.2.8. մասնակցել մասնագիտական գիտաժողովնրին Ասոցիացիայի համապատախան որոշման հիման վրա:
8.3. Ասոցիացիայի կանոնադրության դրույթների, ժողովի և խորհրդի որոշումների, ինչպես նաև “Ակնաբույժի վարքագծի կանոններ” ը պարտադիր կատարման ենթակա են Ասոցիացիայի անդամների կողմից և դրանք խախտող Ասոցիացիայի անդամների նկատմամբ ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ ընդհուպ մինչև Ասոցիացիայի անդամությունից հեռացումը:
8.4. Ասոցիացիայի անդամությունից հեռացնելու մասին Ասոցիացիայի խորհրդի որոշումը կարող է գանգատարկվել ժողովին:
9 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
9.1. Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների ժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: Ասոցիացիայի ղեկավար մարմիններն են խորհուրդը և գործադիր մարմինը՝ նախագահը:
9.2. Ասոցիացիայի գործունեության նկատմամբ վերահսհողությունն իրականացվում է վերստուգիչի կողմից:
9.3. Ասոցիացիայի հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ, սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, Ասոցիացիայի խորհրդի կողմից, դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից:
9.4. Ասոցիացիայի հերթական ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահից 15 օր առաջ:
9.5. Ասոցիացիայի արտահերթ ժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, խորհրդի կամ վերստուգիչի պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` ժողովի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
9.6. Ժողովի անցկացման կոնկրետ ձևը (դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ որոշում է խորհուրդը, իսկ արտահերթ ժողով հրավիրելու դեպքում` արտահերթ ժողովի հրավիրում նախաձեռնող կողմը:
9.7. Ժողովի բացառիկ իրավասությունն է`
9.7.1. Ասոցիացիայի կանոնադրության հաստատումը, նրանում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը.
9.7.2. Ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների ընտրությունը, նրանց կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
9.7.3. Ասոցիացիայի վերա հսկո ղություն իրականացնող մարմնի՝ վերստուգիչ հանձ նաժողովի անդամների ընտրությունը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
9.7.4. Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.
9.7.5. Ասոցիացիայի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը` բացի դատարանի վճռով վերակազմակերպումից.
9.7.6. Ասոցիացիայի լուծարման մասին որոշման ընդունումը` բացի դատարանի վճռով լուծարումից:
9.8. Օրենքով և սույն կանոնադրությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, կողմ է քվեարկել Ասոցիացիայի բոլոր անդամների կեսից ավելին: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
9.9. Ժողովը իրավազոր է, եթե նրան, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, մասնակցում են Ասոցիացիայի բոլոր անդամների կեսից ավելին:
9.10. Ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են առնվազն երեք տարի:
9.11. Ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների ընտրության համար թեկնածություններն առաջադրվում են Ասոցիացիայի անդամների կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել նախագահի միայն մեկ և խորհրդ անդամի երկու թեկնածու:
9.12. Խորհուրդն ընտրվում է ժողովի կողմից 2 տարի ժամկետով,առավելագույնը` 15 անդամից, ներառյալ` խորհրդի նախագահը: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ: Խորհրդի անդամների մեկ երրորդի կամ Ասոցիացիայի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր:
9.13. Խորհուրդը՝
9.13.1. քննարկում է Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները.
9.13.2. առաջարկություններ է ներկայացնում ժողովին` նրա բացառիկ իրավասությանն առնչվող հարցերի լուծման վերաբերյալ.
9.13.3. ընդունում է Ասոցիացիայի անդամ և, եթե այդ գործառույթը չի լիազորված մասնագիտական մարմնին, հեռացնում է Ասոցիացիայի անդամությունից.
9.13.4. Ասոցիացիայի անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ.
9.13.5. վարում է Ասոցիացիայի ընթացիկ գործունեությունը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.
9.13.6. սահմանում է վարքագրքի և մասնագիտական վարքի կանոնները.
9.13.7. սահմանում է Ասոցիացիայի կառուցվածքը, մասնագիտական հանձնաժողովները, հաստատում է հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթները, ինչպես նաև դրանց կանոնադրությունները, ստեղծում և լուծարում է առանձնացված ստո րա բա ժա նում ներ, հիմնարկներ, հաստատում է դրանց կանոնադրությունները.
9.13.8. ընդունում է որոշումներ Ասոցիացիայի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին.
9.13.9. քննարկում և լուծում է Ասոցիացիայի գործունեության հետ առնչվող ցանկացած հարց, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահ ված հարցերի:
9.14. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են խորհրդի անդամների երկու երորրդը:
9.15. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակից անդամների ձայների երկու երրորդով: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
9.16. Վերստուգիչը մասնագիտական հանձնաժողովների նախագահները կարող են մասնակցել խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
9.17. Խորհրդի անդամի լիազորությունները ժամկետից շուտ համարվում են դադարած խորհրդին անդամությունը դադարեցնելու իր դիմումի հիման վրա, օրենքով կամ սույն կանոնադրության հիման վրա Ասոցիացիային անդամակցությունը դադարելու, ինչպես նաև խորհրդի նիստերին մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի` առանց պատշաճ ձևով նախօրոք տեղյակ պահելու բացակայության դեպքում:
9.18. Ասոցիացիայի նախագահն ընտրվում է ժողովի կողմից 2 տարի ժամկետով: Նա ի պաշտոնե հանդիսանում է խորհրդի նախագահը: Նախագահն ունի երկու տեղակալներ, որոնք ընտրվում են խորհրդի կազմից՝ խորհրդի որոշմամբ, խորհրդի լիազորությունների ժամկետով։
9.19. Ասոցիացիայի նախագահը հանդես է գալիս Ասոցիացիայի անունից առանց լիազորագրի, հրավիրում է խորհրդի նիստեր և նախագահում դրանք.
9.20. ղեկավարում է Ասոցիացիայի գործադիր մարմինը. Ասոցիացիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային, Ասոցիացիայի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքներ, արձակում է հրամաններ, Ասոցիացիայի վարձու աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, իրականացնում է Ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ: Իրավասու է որոշում ընդունել ցանկացած տեսակի և չափի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում՝ օտարելու և դուրս գրելու վերաբերյալ: Խորհուրդը կարող է որոշում ընդունել սահմանափակել նախագահի իրավասությունները` գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում, օտարելու և դուրս գրելու վերաբերյալ` ըստ գույքի տեսակների ու չափերի:
9.20.1. կոորդինացնում է խորհրդի, իր տեղակալների,, ինչպես նաև ապահովում է նրանց և վերստուգիչ հանձնաժողովի համագործակ ցությունը.
9.20.2. երկու տարին մեկ անգամ, պատրաստում և ժողովի հաստատմանն է ներ կայացնում Ասոցիացիայի գործունեության և գույքի օգ տագործման հաշվետվությունները` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատ չե լի լինելը: Ասոցիացիայի գործունեության և գույքի օգ տա գործման վերաբերյալ հաշվետվությունները ժողովի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վեր ստուգիչի և (կամ) անկախ աուդիտի եզրակա ցության հետ մեկտեղ.
9.20.3. կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը և ստորագրում դրանք.
9.20.4. իրականացնում է ժողովի ու խորհրդի կողմից տրված այլ լիազորություններ:
9.20.5. Ասոցիացիայի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականաց նում է Ասոցիացիայի նախագահի տեղակալներից մեկը՝ Ասոցիացիայի նախագահի որոշմամբ: Ասոցիացիայի նախագահի տեղակալներն իրականացնում են նախագահի հանձնարարություններն ու հրամանները, վերահսկողություն են իրականացնում դրանց կատարման ընթացքի վրա: Ասոցիացիայի նախագահի տեղակալներին ժողովի, խորհրդի և նախագահի կողմից կարող են տրվել սույն կանոնադրությանը չհակասող այլ լիազորություններ:
9.21. Իրենց չարդարացրած Ասոցիացիայի բոլոր ընտրովի պաշտոնատար անձինք կարող են ժամկետից շուտ ետ կանչվել իրենց ընտրողների կողմից:
9.22. Սույն կանոնադրությամբ և Ասոցիացիայի մարմինների համապատասխան որոշումներով սահմանված պարտականությունները բարձր մակարդակով կատարելու դեպքում Ասոցիացիայի նախագահը, խորհրդի անդամները, վերստուգիչը, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված անձինք կարող են պարգևատրվել: Պարգևատրության չափը և ձևը սահմանում է խորհուրդը:
9.23. Անձը, որն օրենքի կամ սույն կանոնադրության ուժով հանդես է գալիս Ասոցիացիայի անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ Ասոցիացիայի: Նա պարտավոր է Ասոցիացիայի խորհրդի պահանջով հատուցել իր կողմից Ասոցիացիային պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
10 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
10.1. Ասոցիացիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ասոցիացիայի վերստուգողի կողմից:
10.2. Ասոցիացիայի վերստուգողը ընտրվում է ժողովի կողմից 2 տարի ժամկետով:
10.3. Վերստուգողը հետևում է Ասոցիացիայի անդամների կողմից որոշումների կատարմանը, Ասոցիացիայի գույքի պահպանմանը, ստուգում է Ասոցիացիայի փաստաթղթերը, այդ թվում՝ հաշվեկշիռը, ժողովի հաստատմանը ներկայացնելու նպատակով տալիս է եզրակացություն Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև վերահսկում է մարմինների գործունեությունը:
10.4. Վերստուգիչ հանձնաժողովը իրավասու է.
ա) Ասոցիացիայի պաշտոնատար անձանցից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն,
բ) ցանկացած ժամանակ անցկացնել Ասոցիացիայի ֆինանսատնտեսական
գործունեության ստուգում.
գ) ծանոթանալ Ասոցիացիայի գործունեությանն առնչվող բոլոր
փաստաթղթերին եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր
քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել Ասոցիացիայի մարմիններ.
դ) Ասոցիացիայի պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխատողներից
պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն.
ե) իրականացնել Ասոցիացիայի կանոնադրությունից կամ բարձրագույն
մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ:
10.5. Վերստուգիչ հանձնաժողովը պարտավոր է իր հաշվետվությունը ներկայացնել ժողով՝ Ասոցիացիայի գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին: Վերստուգիչ հանձնաժողովի կազմում չեն կարող ընտրվել Ասոցիացիայի այլ մարմիններում ընդգրկված անդամները:
10.6. Ասոցիացիայի կառավարման և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կարող է դառնալ միայն 18 տարին լրացած անձը:
11 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
11.1. Ասոցիացիան իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ:
11.2. Ասոցիացիայի առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օժտվել գույքով՝ Ասոցիացիայի կողմից և գործում են վերջինիս կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
11.3. Ասոցիացիայի առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ հիմնադրելու իրավունք ունի Խորհուրդը, որն էլ հաստատում է նրանց կանոնադրությունները:
11.4. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի և հիմնարկների ղեկավարները նշանակվում են Ասոցիացիայի նախագահի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:
12 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
12.1. Ասոցիացիայի սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք՝ բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց: Ասոցիացիայի սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
12.2. Ասոցիացիայի սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում օտարերկրյա աղբյուրներից:
12.3. Ասոցիացիայի անդամների կողմից սեփականության իրավունքով Ասոցիացիային հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Ասոցիացիայի սեփականությունն է:
12.4. Ասոցիացիայի հիմնադիրները և անդամները Ասոցիացիային որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն:
12.5. Ասոցիացիան իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:Ասոցիացիայի գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին և անդամներին:
12.6. ՀՀ տարածքում Ասոցիացիայի սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:
12.7. Ասոցիացիայի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:
13 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13.1. Ասոցիացիայի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է ժողովի որոշման հիման վրա կամ դատական կարգով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Ասոցիացիան համարվում է վերակազմակերպված, բա ցա ռությամբ միացման ձևի, նոր առաջացած կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Ասոցիացիան կարող է միաձուլվել այլ կազմակերպության.(կազմակերպությունների) հետ:
Ասոցիացիան կարող է միանալ այլ կազմակերպության:
Ասոցիացիան կարող է միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):
Ասոցիացիան կարող է բաժանվել այլ կազմակերպությունների:
Ասոցիացիայից կարող է առանձնանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):
Ասոցիացիան կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որեւէ այլ կազմակերպական-իրավական տեսակի կամ հիմնադրամի:
13.2. Ասոցիացիան այլ կազմակերպության հետ միացման ձևով վե րա կազմակերպվելիս, նրանք համարվում են վերակազմակերպված-միացված` կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
14 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
14.1. Ասոցիացիայի լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարմանը՝ առանց իրավունքները և պարտականու թյուններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու: Ասոցիացիան համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:
14.2. Ասոցիացիան կարող է կամավոր լուծարվել ժողովի որոշմամբ:
14.3. Ասոցիացիայի հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
14.4. Ասոցիացիայի լուծարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.5. Ասոցիացիայի լուծարման դեպքում պարտատերերի պա հանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով:
14.6. Ասոցիացիայի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
14.7. Պետական լիազորված մարմինը կարող է Ասոցիացիան լուծարելու պահանջով դիմել դատարան, եթե Ասոցիացիան թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն,
14.8. Ա