ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Ակնաբուժական կենտրոնի ստեղծման օրից գործում է գլաուկոմայի բաժանմունքը: 2000թ.-ին վերջինիս հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը,որն էլ 2001թ.-ին միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին: 2001թ.-ից մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը: ԱԿ-ի Գլաւկոմալի բաժանմունքում իրականացվում է ակտիվ կլինիկական և գիտահետազոտական(Աֆակիկ գլաուկոմա, Բուժում լազերային մեթոդներով, Գլաուկոմայի բուժման կոմբինացված մեթոդների կիրառում Առաջային խցիկի շունտավորում,Դրենաժային համակարգերի տեղադրում) գործունեություն:

Բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բուժիչ և ախտորոշիչ սարքավորումներով:

ԼԱԶԵՐՆԵՐ

Ժամանակակից աշխարհում առկա նորագույն մեթոդներով բուժվում և ախտորոշվում են գլաուկոմայի բոլոր տեսակները.

1.   առաջնային և երկրորդային գլաուկոմա

2.  բնածին,ինֆանտիլ և յուվենիլ գլաուկոմա

3.   ուվեալ գլաուկոմա

4.   նեովասկուլյար գլաուկոմա և այլն:

Իրականացվում են հետևյալ բուժումները.

  • - կոնսերվատիվ-դեղորայքային բուժում:
  • - լազերային (լազերիրիդէկտոմիա, տրաբեկուլոպլաստիկա, լազերդիսցիզիա, իրիդոպլաստիկա, պուպիլոպլաստիկա, միկրովիրաբւժական կարերի հատում լազերով և այլն):
  • - վիրաբուժական (սինուստրաբեկուլէկտոմիա, բազալ իրիդէկտոմիա, դրենաժային համակարգերի տեղադրում, բնածին գլաուկոմայի ժամանակ` գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա, և այլն):

Գլաուկոմայի բաժանմունքում աշխատում են 10 բժիշկ, 6 բուժքույր,5 սանիտար: Բոլոր բժիշկներն էլ վերապատրաստվել են ԱՊՀ-ում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Կատարվում են վիրահատություններ, որոնք եզակի են հանրապետությունում`

1.   Կատարակտայի և գլաուկոմայի կոմբինացված վիրահատություններ,

2.   «Ահմեդ»փականի իմպլանտացիա,

3.   Առաջային խցիկի շունտավորում,որը իրականացվում է աշխարհի մի քանի երկրներում,

4.   Մանկական և երիտասարդական(յուվենիլ)գլաուկոմայի բուժում:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 34 56 47






Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

+374 10 34 54 11
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06-06-2013

Աչքի վնասվածքաբանական բաժանմունքը գործում…
«Դե Ֆակտո» 84 (2013թ.) Աչքի վնասվածքաբանական բաժանմունքը գործում է 1978թ-ից։ Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների

» կարդալ ավելին

06-06-2013

ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ…
ուվեալ գլաուկոմա«Դե Ֆակտո» 84 (2013թ.)
ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի

» կարդալ ավելին

06-06-2013

ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ…
«Դե Ֆակտո» 84 (2013թ.)  ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Անոթային պաթոլոգիայի բաժանմունքը կազմավորվել…

» կարդալ ավելին