ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «Ս.Վ.ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Մալայան Ալեքսանդր

Կայքի հարգելի այցելուներ, պատիվ ունեմ ներկայացնելու Ձեզ Հայաստանի Հանրապետության հնագույն Ակնաբուժական բուժհաստատություններից մեկը ‘Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը’’

Երկու խոսք անցյալից. Մեր Կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:

Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում: Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում:

Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության-դոկտոր, 7 գիտությունների թեկնածու:

Ցանկանում եմ Ձեզ առողջություն և բացարձակ տեսողություն:

Հարգանքներով՝ տնօրեն Ալեքսանդր Մալայան






Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

+374 10 34 54 11
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06-06-2013

Աչքի վնասվածքաբանական բաժանմունքը գործում…
«Դե Ֆակտո» 84 (2013թ.) Աչքի վնասվածքաբանական բաժանմունքը գործում է 1978թ-ից։ Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների

» կարդալ ավելին

06-06-2013

ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ…
ուվեալ գլաուկոմա«Դե Ֆակտո» 84 (2013թ.)
ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի

» կարդալ ավելին

06-06-2013

ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ…
«Դե Ֆակտո» 84 (2013թ.)  ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Անոթային պաթոլոգիայի բաժանմունքը կազմավորվել…

» կարդալ ավելին